Վիգենի տաղանդը մի կողմ դրած, նա ուղղակի ազնիվ մարդ էր: Դերասան Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստի ժամանակ ասաց Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:
«Իր տեսքը, իր ձայնը, իր ժպիտն այնքան հանգստացնող ու ազնվագույն էր, որ առանձնահատուկ մի երնգ էր մեր քաղաքի մեջ: Շատ մեծ ցավ էր, ու մենք շատ մեծ կորուստ ենք ունեցել, ես մտածում եմ, որ այդ օրինակները նոր սերնդին շատ պետք է բերենք, որպեսզի ազնվականությունը բերենք առաջ, որովհետև այսպես գնալով մենք ուղղակի կկործանվենք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը